2024 Դեկ 26, Հինգշաբթի
Երևանի սրտում գտնվող Մարգարյան Ծննդատունը հիմնվել է
1931 թվականին՝ Մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա։
Ծննդատան ստեղծմանը, գիտական ու գործնական աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներկայի հարուստ ավանդույթների ձևավորմանը նպաստել են տնօրեններ Գրիգոր Արեշյանը, Պարթև Մարգարյանը և Գրիգորի Օկոևը, Գեորգի Օկոևը։
1974թ. Լապարասկոպիան գինեկոլոգիական պրակտիկայում
1977թ. Գերձայնային հետազոտություն
1978թ. Հիպերբարիկ օքսիգենացիայի կիրառումը մանկաբարձական, գինեկոլոգիական և նեոնատալ պրակտիկայում։
1990թ. Մանկաբարձական պրակտիկայում ծննդաբերությունների անզգայացում` պերիդուրալ եղանակով։
-------------
2004թ Արտամարմնային բեղմնավորում` եռյակ երեխաների ծնունդ։
2006թ. Արտամարմնային բեղմնավորում ICSI տարբերակով։
2006թ. Սաղմերի կրիոկոնսերվացիա։
2006թ. փոխնակ մայրության դեպքը։
2004թ. նեոնատալ պրակտիկայում ոչ ինվազիվ շնչառական օժանադակության
(սիպապ) մեթոդի ներդրում
2021թ. Էքստրեմալ ցածր քաշով (540 գ), հղիության 23 շաբաթական 3 օրականում ծնված նորածնի խնամքը։
Լավագույն ավանդույթները շարունակվում են
Շուրջ մեկ դար աշխատանքի ընթացքում ձևավորված մարդասիրական մոտեցումը պահպանելու և զարգացնելու նպատակով, այժմ Մարգարյան ծննդատանը մեկնարկել է արդիականացման գործընթաց, որը ներառում է մարդկային ներուժի շարունակական զարգացում, պայմանների բարելավում և վերազինում։
Մեր առաքելությունն է մոր և մանկանան առողջության պահպանումը և կնոջը մայրության բերկանք պարգևելը։
Մարգարյան ծննդատունը մարտի 28-ին կազմակերպում է մասնագիտական գիտաժողով՝ «Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով...
Կարդալ ավելին»Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»